
Apple-ը մայիսին կներկայացնի նոր iPad Pro և iPad Air պլանշետները
Apple-ը պատրաստվում է իր նոր պլանշետները ներկայացնել մայիսի սկզբին:
Ըստ Bloomberg-ի՝ Apple-ի թողարկվելիք iPad Pro և iPad Air մոդելները դեռ նոր սարքերի համար թարմացված ծրագրային ապահովման վերջին շտկումներն անելու գործընթացում են:
iPad Pro մոդելում ներառված է նոր OLED էկրանը, որը դժվարություններ է ստեղծել արտադրողի համար։ Սպասվում է, որ այս մոդելը նախորդներից բարակ կլինի, կունենա նոր Apple M3 պրոցեսոր։ Իսկ iPad Air-ն առաջին անգամ կներկայանա 12.9 դյույմանոց էկրանով:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամերիկյան տեխնոհսկան կներկայացնի նաև նոր Magic Keyboard-ը և Apple Pencil-ը: