Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
NOKIA-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
24/11/2008 13:54
Կիսվել

NOKIA-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

2009թ.-ին բջջային հեռախոսների արտադրության աշխարհի առաջատար ընկերություններից մեկը` Nokia-ն, պատրաստվում է իր գործունեությունը սկսել ճապոնական բջջային կապի ոլորտում որպես վիրտուալ օպերատոր: Ճապոնական The Yomiuri Shimbun պարբերականը հայտնում է, որ Nokia-ն կաշխատի ճապոնական բջջային շուկայի առաջատարներից մեկի` NTT Docomo-յի, ցանցի հիմքի վրա:

Այսպիսով Nokia-ն կդառնա բջջային հեռախոսների  առաջին  արտադրողը, որը նաև կաշխատի որպես բջջային օպերատոր: Նշենք, որ Ճապոնիայում առաջատար օպերատորներն են NTT Docomo, KDDI և SoftBank Mobile ընկերությունները: Nokia-ն, որ իր ձեռքերում է պահում բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի 39%-ը, շատ վատ է ներկայացված ճապոնական շուկայում: Տրամաբանական է, որ այս քայլով ընկերությունը նաև ցանկանում է մեծացնել Nokia հեռախոսների բաժնեմասը Ճապոնիայի բջջային հեռախոսների շուկայում:

Հայտնում է նաև, որ Nokia-ն 2009թ.-ի փետրվար ամսից սկսելու է իր հեռահաղորդակցային ծառայությունները առաջարկել Vertu թանկարժեք հեռախոսների սեփականատերերին: Vertu-ն Ճապոնիայում կհայտնվի միայն 2009թ.-ին: Հեռախոսների գինը կտատանվի 16.8-52.5 հազար դոլարի սահմաններում:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83