Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
21/12/2012 11:53
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին առնչվող, ինչպես նաեւ՝ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում բաց մնացած հարցերը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երրորդ փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին:

Հաշվի առնելով բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը` կողմերը վերահաստատել են մինչեւ 2013 թ. Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել 2013 թ. սկզբին մեկնարկել աշխատանքները Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ:

Ասոցացման օրակարգը կհանդիսանա Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ քաղաքական բնույթի փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. փետրվարին Երեւանում:

AMP
14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29