Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Կարմիր ծովում բարձրացել են նավերի համար մասնավոր անվտանգության ծառայությունների արժեքը
01/04/2024 17:38
Կիսվել

Կարմիր ծովում բարձրացել են նավերի համար մասնավոր անվտանգության ծառայությունների արժեքը

Կարմիր ծովում առևտրային նավերի անվտանգության մասնավոր ընկերությունների ծառայությունների գները վերջերս կտրուկ աճել են ծովահենության աճի և հութիների գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Shabelle Media Network սոմալիական լրատվական պորտալը՝ վկայակոչելով Splash Extra մասնագիտացված վերլուծական խմբի տվյալները։

Պրոֆեսիոնալ անվտանգության պահանջարկը զգալիորեն աճել է 2024-ի սկզբից: Նավի վրա անվտանգության աշխատակիցների եռօրյա աշխատանքի արժեքը սկսվում է 20 հազար դոլարից: Գները հատկապես բարձրացել են երկարաժամկետ բեռնափոխադրողների համար: Միևնույն ժամանակ, շատ բան կախված է անկախ գնահատողներից, որոնք որոշում են նավի պաշտպանության արժեքը: Նրանց գործունեությունը ոչ մի կերպ չի կարգավորվում, և անվտանգության ծառայությունների արժեքը, որը նրանք որոշում են, կարող է շատ տարբեր լինել: Օրինակ, երկու փորձագետների գնահատականները ավելի քան մեկ քառորդով տարբերվում էին Ever Given կոնտեյներային նավի դեպքում, որը կարող էր դառնալ աշխարհի ամենահայտնի առևտրային նավը երեք տարի առաջ Սուեզի ջրանցքը փակելուց հետո:

Հիշեցնենք՝ 2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում հակամարտության սրացումից հետո հութիներն ասացին, որ կհարձակվեն Իսրայելի և նրան աջակցող երկրների ու ընկերությունների նավերի վրա և թույլ չեն տա, որ դրանք անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Պաղեստինի անկլավում ռազմական գործողությունների դադարեցումը: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից ապստամբները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա:

Իսկ Africa News-ի փոխանցմամբ՝ Սոմալիի ծովահենները, որոնց մասին վերջին տասը տարում հիմնականում չէինք էլ լսել, կրկին ակտիվացել են և սպառնում են նավարկությանը Սոմալի թերակղզու ջրերում: Անցյալ նոյեմբերից ծովահենների կողմից Սոմալիի ափերի մոտ միջազգային ջրերում նավերը առևանգելու 20 փորձ է արվել։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58