Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
Չինաստանը կարող է մինչև 2035-ը առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը
01/04/2024 18:36
Կիսվել

Չինաստանը կարող է մինչև 2035-ը առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը

Չինաստանի տնտեսությունը կարող է դառնալ աշխարհում ամենամեծը մինչև 2035 թվականը՝ շրջանցելով առաջին տեղը զբաղեցնող ԱՄՆ-ին։ Այս մասին ասվում է Չինաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում:

«Եթե առաջիկա տարիներին Չինաստանը պահպանի ՀՆԱ-ի տարեկան շուրջ 5% աճը, կամ գոնե մինչև 2035 թվականը պահպանի աճի տեմպը 4%-ից բարձր, ապա ակնկալվում է, որ մինչև 2035-ը Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի Միացյալ Նահանգներին՝ որպես աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիր»,- ասվում է զեկույցում։

Հնդկաստանից, Կանադայից, Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետազոտողները, որոնք համատեղ պատրաստել են զեկույցը, նշել են, որ Չինաստանի տնտեսական աճի տեմպերն ավելի արագ են, քան ԱՄՆ-ինը: Յուանը շարունակում է ամրապնդվել, և դրա միջազգայնացումը մեծանում է:

«Զարգացող երկրները ապագայում կլինեն համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչը, և նրանց արագ աճը կարող է կրկնապատկել համաշխարհային ՀՆԱ-ն հաջորդ տասնամյակում», – ասում են հետազոտության հեղինակները:

Հիշեցնենք՝ 2023-ի վերջին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով, տնտեսական ծավալը գերազանցել է 126 տրիլիոն յուանը (մոտ 17.7 տրիլիոն դոլար)։ ԱՄՆ ՀՆԱ-ն 2023-ին աճել է 2.5%-ով՝ հասնելով 26.39 տրիլիոն դոլարի։

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26