ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԿԱԶՄԻ 4.37 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ՀՀ ֆինանսների նախարարության նախնական կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականի վերջի դրությամբ մեր երկրի պետական պարտքը կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 1752.9 մլրդ ՀՀ դրամ, որից ներքին պարտքը կազմել է 233.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ արտաքինը` 1519.6 մլրդ ՀՀ դրամ (3740.7 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ արտաքին պարտքի շուրջ 84%-ը կազմել էր ՀՀ կառավարության պարտքը, մնացյալ մասը` ՀՀ կենտրոնական բանկի պարտքը:
Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին պետական պարտքի 70.3%-ը կազմել էին բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն), իսկ 29.7%-ը` երկկողմանի վարկային ծրագրերը: