Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կրթելով ապագա նորարարներին. «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն իր շուրջ է համախմբում նյույորքյան հայ համայնքին
08/04/2024 14:41
Կիսվել

Կրթելով ապագա նորարարներին. «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն իր շուրջ է համախմբում նյույորքյան հայ համայնքին

Ապրիլի 4-ին՝ Նյու Յորքի Հարվարդի ակումբում, կայացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Advance Armenia խորագրով ընդունելությունը՝ Հայաստանում՝ արհեստական բանականության ոլորտում ապագա նորարարների կրթության շուրջ համախմբելով հայ համայնքին։

Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագիրն էր, որը նպատակ ունի ստեղծելու ԱԲ-ի ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկման փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին` ընդգրկելով Հայաստանի 7 մարզի 16 ավագ դպրոցներ: Այսօր այն հնարավորություն է տալիս շուրջ 400 աշակերտի անվճար իր կրթական ուղին սկսելու նորարարական այս ոլորտում:

Ընդունելությունը հիմնադրամի համար առաջինն էր Նյու Յորքում և հաջողեց իր շուրջ հավաքելու հայ համայնքի շուրջ 200 անվանի և նվիրյալ ներկայացուցիչների։ Հավաքված միջոցներն ուղղվելու են «ԱԲ սերունդ»-ի շարունակականության ապահովմանը և առաջիկա եռամյակում 70 աշակերտի ուսումնառության կազմակերպմանը։

Միջոցառման խոսնակների թվում էին գիտական, ձեռնարկատիրական և մարդասիրական  նախաձեռնությունների ու ընկերությունների հիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Գարո Արմենը։

Moderna ընկերության համահիմնադիր, Flagship Pioneering-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն և FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանն առանձնացրել է՝ ինչն է իր համար եզակի դարձնում «ԱԲ սերունդ»-ը․ «Երբ ես առաջին անգամ լսեցի «AI սերունդ»-ի մասին, մտածեցի, որ խոսում են հայկական մտքի մասին (AI-ը բացելով որպես Armenian Intelligence)․ հետաքրքիր զուգադիպություն է։ Կցանկանայի, որ այս ծրագրին աջակցող յուրաքանչյուր ոք իր առջև ունենա AI-ի այս երկու իմաստների միավորման նպատակը։ Մենք կարող ենք հայ աշակերտներին տալ ԱԲ-ի ոլորտում հմտանալու ու հաջողելու համարձակությունը և կարողությունը՝ մրցունակ դարձնելով մեր սերունդներին համաշխարհային ասպարեզում»։

Գիտնական, ձեռնարկատեր, բարերար և COAF-ի հիմնադիր Գարո Արմենն էլ խոսել է հայության ուժերի միավորման անհրաժեշտությունից․ «Այսօր մենք հնարավորություն ունենք ստեղծելու յուրահատուկ մի բան, բայց անել դա կարող ենք միասին՝ փոխադարձաբար աջակցելով միմյանց նախաձեռնություններին և համագործակցելով դրանց շուրջ։ Հայաստանում հսկայական ներուժ կա ու վստահ եմ, որ FAST-ին աջակցելով, օգնում ենք վեր հանելու հայ մտքի «հարստությունը»: Եկեք միավորվենք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր երեխա ունենա ձգտելու հնարավորություն, որպեսզի նորարարությունն ու կրթությունը դառնան մեր հաջողության հիմքը։ Միասին մենք կարող ենք կառուցել Հայաստան, որն աշխարհի համար կմարմնավորի մարդկանց միասնության ուժը։ Այսօրը կարևոր քայլ է այդ ապագայի ուղղությամբ»։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75