Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Տաքսի վարելու որոշումը, ամենամեծ թեյավճարն ու տղամարդ ուղևորների հարցերը. երկու բուհ ավարտած Քրիստինեն վայելում է վարորդի աշխատանքը
08/04/2024 14:53
Կիսվել

Տաքսի վարելու որոշումը, ամենամեծ թեյավճարն ու տղամարդ ուղևորների հարցերը. երկու բուհ ավարտած Քրիստինեն վայելում է վարորդի աշխատանքը

«Գիտեք՝ ամբողջ կյանքում տաքսի՞ եմ քշել»,- կատակում է 39-ամյա Քրիստինեն և թվարկում մասնագիտությունները՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման ինժեներ, բիզնես կառավարման մասնագետ…

Քրիստինե Չոբանյանը Վանաձորում է ծնվել ու մեծացել։ Նախ՝ սովորել է Պետական ճարտարագիտական համալսարանում, ապա՝ Երևանի պետական համալսարանում։

«Բայց այնպես ստացվեց, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասնագիտությամբ չշարունակեցի  կարիերաս։ Ի վերջո, բուհում ստացած կրթությունը չի կարևոր, այլ այն, ինչ ուզում ես և կարող ես անել»,-ասում է Քրիստինեն՝ ավելացնելով, որ համալսարանը, կարևորը, իրեն փոխանցել էր ամենապետքականը՝ գիտելիքը հարստացնելու ճիշտ ուղիներ գտնելու և որոշում կայացնելու հմտությունը։

Տարբեր ոլորտների՝ գերմանական և ամերիկյան ընկերություններում է աշխատել՝ թե՛ Վանաձորում, թե՛ Երևանում։ Հետո Ռուսաստան է մեկնել աշխատանքի։ 3 տարի Հայաստանից դուրս է ապրել։

«Իհարկե, Ռուսաստան մեկնելու պատճառը ծնողներս էին․ այնտեղ են ապրում, բայց օտարության մեջ երկար չդիմացա։ Հայրենիքս էի ուզում։ Գիտեմ՝ հիմա կասեք՝ բայց այստեղ դժվար է։ Ես էլ կասեմ՝ բայց հայրենասիրությունը հենց նրանում է դրսևորվում, որ անկախ դժվարություններից, ապրում ու աշխատում ես քո հայրենիքում»,-ասում է Քրիստինեն՝ ի լուր աշխարհի հայտարարելով՝ «այո՛, ես Հայաստանի խենթ սիրահար եմ»։

Տաքսի վարելու որոշումը, ամենամեծ թեյավճարն ու տղամարդ ուղևորների հարցերը. երկու բուհ ավարտած Քրիստինեն վայելում է վարորդի աշխատանքը

2023-ի աշնանը որոշում է հաճույքի ու, ինչպես ինքն է ասում, ադրենալինի համար տաքսի վարել. միանում է Yandex Go-ին։ Ասում է՝ մեքենան բենզինով էր աշխատում, հետևաբար շահույթը չէր մոտիվացիան։  Արդեն կես տարուց ավելի է՝  գումար է վաստակում ուղևորներին սպասարկելով։

«Մինչև մեքենա վարելը մի քանի ընկերություններ էի դիմել աշխատանքի, սակայն գնացի հարցազրույցների ու հասկացա, որ չեմ ուզում աշխատել այնտեղ, որտեղ, օրինակ, որևէ հաստիքի թեկնածուի սպասեցնում են՝ նսեմացնելով նրա կարևորությունը։ Ու որոշեցի, որ ընտրում եմ ազատության ճանապարհը․ այս աշխատանքում որևէ մեկն ինձ չի ղեկավարում, ես որևէ մեկին չեմ ղեկավարում»,-ասում է Քրիստինեն՝ ծիծաղով ավելացնելով, որ ինչ ուզում և երբ ուզում, անում է․ օրինակ՝ մեքենա վարելիս կարող է որոշել դադար տալ ու մտնել ընկերուհու տուն սրճելու։

Կեցության անհրաժեշտ զամբյուղը Քրիստինեն ապահովում է։ Ասում է՝ եթե ուզի, շատ ավելին էլ կվաստակի. Yandex-ը տալիս է այդ հնարավորությունը, բայց ցանկանում է հաճույք ստանալ գործից, ոչ թե հևիհև տնից դուրս գալ ու վազքով վերադառնալ։ Կիրակի օրերին չի աշխատում․ ասում է՝ այդ օրը կինը պետք է իրեն հատկացնի և երբեք չմոռանա, որ պիտի միշտ շողա գեղեցկությունից։

«Վերջերս մի հաճելի, ինտելեկտուալ մարդ էր իր կնոջ հետ նստել մեքենաս։ Որ տեսավ՝ վարորդը ես եմ, կնոջն ասաց՝ տե՛ս՝ ին՜չ սիրուն մեքենայում ի՜նչ սիրուն աղջիկ է ղեկին»,-պատմում է Քրիստինեն՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, ղեկին կին վարորդ տեսնելիս ուրախանում են բարեկիրթ տղամարդիկ և կանայք անխտիր։

Պատմում է՝ հաճախ է պատահում, որ ուղևորները գնումների համար կանգառ կատարելիս քաղցրավենիք են բերում, հյուրասիրում, աղջիկները սկսում են կիսվել իր հետ, վերջում էլ հարցնում են՝ կարո՞ղ է հոգեբան եք։

Մեքենայի դուռը հենց բացում են, Քրիստինեն հասկանում է՝ ինչ տեսակի ու որակի մարդ է ուղևորը։ Արտասահմանցի ուղևորներին սպասարկել շատ է սիրում, հատկապես որ ազատ խոսում է ռուսերեն ու անգլերեն․ ասում է՝ հրաշալի հնարավորություն է տարբեր լեզուներով պատմել մեր երկրի մասին։ Ամենաշռայլ թեյավճարն էլ, ի դեպ, ռուս ուղևոր է փոխանցել՝ 5000 ռուբլի։

Իհարկե, լինում նաև դեպքեր, երբ տղամարդ ուղևորները տարակուսանքով սկսում են հարցուփորձ անել։

«Ինձ երբեմն հարցնում են՝ երեկոյան վարելիս չե՞ս վախենում։ Ես էլ պատասխանում եմ՝ մեքենան իմն է, ես՝ ղեկին, հիմա ասեք՝ ով ումի՞ց պիտի վախենա»,-ժպիտով պատմում է Քրիստինեն և շարունակում․ «Ես միշտ ուղևորներին ասում եմ՝ զգացեք ձեզ ինչպես ձեր մեքենայում, բայց չմոռանաք, որ սա իմ մեքենան է»։

Քրիստինեն ուղևորների հետ աշխատանքում ամեն մանրուքի ուշադրություն է դարձնում՝ սեփական տեսքից, հանդերձանքից մինչև մեքենայի մաքրություն, զրույցի թեմաների և երաժշտության ընտրություն։ Միշտ նախապես հարցնում է ուղևորներին՝ ուզո՞ւմ են երաժշտություն լսել, թե՞ ոչ։ Նույնը՝ պատուհանը բացելիս։ Իսկ երեկոյան սպասարկելիս աշխատում է լռություն ապահովել․ ասում է՝ մարդիկ այդ ժամին հոգնած աշխատանքից տուն են վերադառնում, պիտի հանգստանան։

Մեզ հետ Քրիստինեն զրուցում էր բարձրախոսով, երբ ուղևորվեց դեպի մյուս պատվերը։ Երբ ուղևորը նստեց, ասաց՝ մեկ րոպե կներեք և ուղևորին հարցրեց՝ արդյոք դեմ չի՞ լինի, եթե շարունակի հարցազրույց տալ։ Եվ ուղևորի սիրալիր արձագանքից հետո միայն շարունակեց զրույցը։

Քրիստինեի խոսքով՝ լավ վարորդը ոչ միայն կարողանում է հասկանալ ուղևորի կարիքները, այլև կանխատեսելով՝ կառավարել մյուս վարորդների գործողությունները՝ այդպիսով թե՛ իրեն, թե՛ ուղևորներին և թե՛ մյուս մեքենաների վարորդներին զերծ պահելով ճանապարհային միջադեպերից։ Իսկ առհասարակ, բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս ոտքը միշտ արգելակին պահել։

Տաքսի վարելու որոշումը, ամենամեծ թեյավճարն ու տղամարդ ուղևորների հարցերը. երկու բուհ ավարտած Քրիստինեն վայելում է վարորդի աշխատանքը

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34