
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ:
Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրենք նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: