G7-ի երկրները համաշխարհային տնտեսական աճի հեռանկարները միջինից ցածր են գնահատում
G7-ի անդամ երկրները հայտարարել են, որ համաշխարհային տնտեսական աճի հեռանկարները մնում են պատմական միջինից ցածր: Այս մասին ասված է G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության մեջ:
«Համաշխարհային տնտեսությունը տոկունություն է ցուցաբերել վերջին բազմաթիվ ցնցումների նկատմամբ, և ռիսկերը դարձել են ավելի հավասարակշռված: Այնուամենայնիվ, աճի հեռանկարները մնում են պատմական միջինից ցածր և անհավասար են երկրների և տարածաշրջանների միջև»:
G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները նաև նշել են, որ աշխարհաքաղաքական ռիսկերը՝ կապված Ուկրաինայի հակամարտության և Մերձավոր Արևելքի իրավիճակի հետ, կարող են ազդել առևտրի, մատակարարման շղթաների և ապրանքների գների վրա։