ՊԵԿ մաքսային ծառայության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՊՏՀ ուսանողների հետ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում շարունակվում են հանդիպումները բուհերի ուսանողների հետ: ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ մաքսային ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսի սաների հետ: Վերջիններիս ներկայացվել են կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորությունները:
Տնտեսագիտական բուհի ուսանողներին ներկայացվել է, որ ՊԵԿ հարկային կամ մաքսային համակարգերում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է նախ մասնակցել նախապատրաստական չորս շաբաթյա դասընթացներին, որոնք կազմակերպվելու են անվճար և երկփուլ՝ տեսական և գործնական ձևւաչափով: Ամփոփիչ քննությունների արդյունքով կընտրվեն լավագույնները։