
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9,169.7 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.1 անգամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 131.8 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 4,422.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,746.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.7 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 75.8%։