
SWATCH-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 14% ԱՃ
Ժամացույցների արտադրության ոլորտում հայտնի Swatch Group AG ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության համախառն հասույթն աճել է 14%-ով և կազմել 8,143 մլրդ ֆրանկ ($8,8 մլրդ): Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում ընկերության արտադրության ժամացույցների վաճառքի ծավալն աճել է 15,6%-ով և կազմել 7,297 մլրդ ֆրանկ:
2012 թվականի արդյունքներով Swatch ընկերության կապիտալիզացիան աճել է 31%-ով:
2013 թվականի համար Swatch-ը կանխատեսում է կայուն աճ: