Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԶԵԲ. Ինեկոբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար՝ աջակցելու տեղական ՓՄՁ-ներին և կորպորատիվ ընկերություններին
03/05/2024 17:00
Կիսվել

ՎԶԵԲ. Ինեկոբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար՝ աջակցելու տեղական ՓՄՁ-ներին և կորպորատիվ ընկերություններին

Ինեկոբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Վարկը կաջակցի ՓՄՁ-ներին և ընկերություններին` ներդրումներ կատարելու կանաչ տեխնոլոգիաներում։  Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից։

Հայաստանի ձեռնարկություններին ավելի շատ հնարավորություններ կընձեռվի ներդրումներ կատարելու կանաչ տեխնոլոգիաներում՝ շնորհիվ 10 միլիոն ԱՄՆ դոլար (9,3 միլիոն եվրո) վարկի, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամը  (ԿԿՀ) տրամադրում են Ինեկոբանկին,  որպեսզի վերջինս վարկավորում տրամադրի կորպորատիվ ընկերություններին  և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ կանաչ ներդրումներ կատարելու նպատակով։

Վերոնշյալ վարկի շրջանակում ՎԶԵԲ-ը կտրամադրի 7,5 մլն ԱՄՆ դոլար (7,0 մլն եվրո), իսկ ԿԿՀ-ն կկատարի 2,5 մլն ԱՄՆ դոլարի (2,3 մլն եվրո) համաֆինանսավորում: ԿԿՀ-ն աշխարհի ամենամեծ միջազգային կլիմայական հիմնադրամն է: Այն ստեղծվել է 2010 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և աջակցում է զարգացող երկրներում ցածր արտանետումների և կլիմայի նկատմամբ կայուն ծրագրերին:

Վարկային միջոցները Ինեկոբանկին տրամադրվում են ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) շրջանակներում, որի նպատակն է ընկերություններին աջակցել դեպի կանաչ տնտեսություն անցումային ճանապարհին և ներդրումներ կատարել կլիմայի հարմարվողականության և մեղմացման տեխնոլոգիաներում: Այս տեխնոլոգիաները ընկերություններին օգնում են նաև բարձրացնել իրենց արտադրողականությունը և նվազեցնել ծախսերը:

Հնարավոր ներդրումները կարող են ուղղվել էներգիայի և ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը խթանող տեխնոլոգիաների ձեռքբերմանը, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային վահանակները, երկրաջերմային ջերմային պոմպերը, էլեկտրական մեքենաները, էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները և ջրի արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են բացահայտել Հայաստանում առկա կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ Տեխնոլոգիաների սելեկտորի  միջոցով:

ԿՏՖԾ-ն նպաստում է Հայաստանում ավելի կանաչ տնտեսություն կառուցելու գործին՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը ՎԶԵԲ-ի Անցում դեպի կանաչ տնտեսություն  մոտեցմանը համապատասխան։

Ընկերությունները, որոնք հետաքրքրված են կանաչ տեխնոլոգիաների համար վարկերի ձեռքբերմամբ, կարող են օգտվել նաև  Կլիմայի ներդրումային հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ներդրումային խթաններից:

Ինեկոբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերը։ Այն ունի լավ հասանելիություն հանրապետության կորպորատիվ ձեռնարկություններին և ՓՄՁ-ներին, ներառյալ տեխնոլոգիաների մատակարարներին, արտադրողներին, վաճառողներին և տեղադրողներին, որոնք կարող են օգտվել կանաչ տեխնոլոգիաներից։

ՎԶԵԲ-ը, 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, Հայաստանում կատարել է ավելի քան 2 մլրդ․ եվրոյի ներդրում  երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների շուրջ 210 նախագծերում, որոնց 92 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45