Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 110.37+0.38 WTI - 103.43-3.73
COMEX:  GOLD - 4480.00-1.59 SILVER - 74.83-2.27
COMEX:  PLATINUM - 1923.20-2.50
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.84-0.06 EUR/GBP - 1.1602-0.35
FOREX:  EUR/USD - 1.1602-0.35 GBP/USD - 1.3399-0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.92+1.30
STOCKS US: DOW JONES - 49363.88-0.65 NASDAQ - 25870.71-0.84
STOCKS US: S&P 500 - 7353.61-0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 60550.59-0.44 TOPIX - 3850.67+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25797.85+0.48 SSEC - 4169.54+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10330.55+0.07 CAC40 - 7981.76-0.07
STOCKS EUR:  DAX - 24400.65+0.38
19/05/2026  CBA:  USD - 368.21+0.17 GBP - 493.59+2.29
19/05/2026  CBA:  EURO - 427.9-0.06
19/05/2026  CBA:  GOLD - 54046+467 SILVER - 896.51-35.2
2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1%-ով
06/05/2024 15:10
Կիսվել

2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.8%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 5.8%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-ապրիլի համեմատ աճել են 7.3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 1.0%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ չեն փոխվել։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։

 

Սննդամթերքի գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-2.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.1%-ով:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 18.9%, ոլոռի՝ 11.4%, մակարոնեղենի՝ 11.0%, ոսպի՝ 4.3%, լոբու՝ 2.5%, բրնձի՝ 1.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2%, 0.3%, 4.0%, 0.3%, 0.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 7.5%-ով, թեյինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է համապատասխանաբար 0.2% և 0.1% գնաճ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ գառան մսի գինն աճել է 0.8%-ով, սուրճինը՝ 3.3%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 1.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել են 6.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.6%-ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ շոկոլադի գինը նվազել է 4.6%-ով, կակաոյինը՝ 3.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ: Միաժամանակ, 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 11.8%, հաճարի՝ 7.9%, ձավարի՝ 7.4%, բլղուրի՝ 6.1%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 1.3%, 0.7%, 1.7% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 21.9%-ով, պանրինը՝ 8.2%-ով, կարագինը՝ 8.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.1%, 1.1%- ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թռչնամսի գինը նվազել է 4.4%-ով, տավարի մսինը՝ 2.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.8% և 1.0%-ով:

Ձվի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել է 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է 2.2% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.7%-ով, խոզի մսինը՝ 0.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.6% և 1.0% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 20.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.8%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 8.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 9.2% գնաճ:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 5.0% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ` 3.8% գնաճ:

2024թ. ապրիլին մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 7.12%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.65 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.3 %-ով:

Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6-0.1%-ով, մեկում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 38.0% և դիզելային վառելիքի՝ 4.9% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.5% և 4.4%-ով:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 23.4%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 8.6% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.2%- ով։

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.5%-ով, մեկում արձանագրվել է 0.1% նվազում, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.6% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. ապրիլին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% նվազում: 2024թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391.0 դրամ, ինչը 0.8%-ով գերազանցել է 2023թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը (387.7 դրամ):

19/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.17
Եվրո (EUR)
427.9
-0.06
Ռուբլի (RUR)
5.1541
+0.0805
Լարի (GEL)
137.7
+0.11
54046
+467
Արծաթ
896.51
-35.2