ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ը ԿՐՃԱՏՎԵԼ Է 0.5%-ՈՎ
Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալությունը հայտնում է, որ 2008թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում Գերմանիայի ՀՆԱ-ը կրճատվել է 0.5%-ով: Իսկ տարեկան կտրվածքով Գերմանիայի ՀՆԱ-ը աճել է 0.8%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ը աճել էր 1.4%-ով, երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է մինչև 0.4%: 2007թ.-ի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ը աճել էր 0.4%-ով, երկրորդում նույնպես աճը կազմել էր 0.4%, երրորդ եռամսյակում աճը կազմել էր 0.6% և չորրորդ եռամսյակում` 0.3%: