GOOGLE-Ը ԿԿՐՃԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
Google Inc ինտերնետային առաջատար ընկերությունից հայտնել են, որ պատրաստվում են կրճատել պայմանագրային աշխատըակիցների քանակը: Ընկերության մամուլի պատախանատու Ջեն Փենները հրաժարվել է նշել կրճատվող աշխատակիցների քանակը և ըտնկերության այն բաժանմունքները, որոնց աշխատակիցները կկրճատվեն: Հայտնի չէ նաև, թե երբ տեղի կունենան վերոնշյալ կրճատումները: Նշենք, որ այժմ ընկերությունում աշխատում են 20.123 հաստիքային աշխատակից և 10000 պայմանագրային աշխատակից:
Հիշեցնենք, որ Google Inc ընկերությունը ինտերնետային որոնման համաշխարհային առաջատարն է, ինտերնետ այցելուների շուրջ 77.04%-ը ինտերնետում ինչվոր բան փնտրելու համար միշտ օգտագործում են Google-ը: Ամսեկան ընկերության կայքերից օգտվում են 41 միլիարդ այցելու: Ընկերության կապիտալիզացիան այս պահին կազմում է 160 միլիարդ դոլար: