Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
HSBC-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
18/01/2013 17:14
Կիսվել

HSBC-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

2012թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի «Future First» ծրագրի («Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագիր) շրջանակներում 155 հազար ԱՄՆ դոլար ուղղվել է «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ» (ՀՄՀ)՝  հնարավորություն ընձեռելով Արմավիր մարզի անապահով  ընտանիքների 1200 երեխաների ձեռքբերել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար:

«ՀՄՀ»-ն իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից՝ ենթակառուցվածքային և կրթական ծրագրեր իրականացնելով Հայաստանի գյուղերում՝ կենտրոնանալով դպրոցների վրա: 2012թ.-ի ընթացքում, բացի գումարային աջակցությունից, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը»-ը նաև մասնակցել է «ՀՄՀ» այլ ծրագրերի իրականացմանը՝ համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ և Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների ստեղծագործարանների և դասարանների համար:   

Բացի այդ, «Future First» ընթացիկ ծրագրի շրջանակներում ևս 35 հազար ԱՄՆ դոլար է տրամադրվել «Օրրան» բարեգործական ՀԿ-ին՝ 2013թ.-ի ընթացքում Երևանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար:  

«Ուրախ եմ և հպարտ, որ շնորհիվ Հայաստանում «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությանը, տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար, ովքեր դրանից զրկված են», – ասել է  «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: 

«Էյչ-Էս-Բի-Սի-ն հավատացած է, որ կրթությունը աղքատության և անհավասարության դեմ պայքարելու ամենահզոր գործիքներից մեկն է: Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջոցով «Future First»-ը իրապես փոխում է կարիքավոր երեխաների ապագայի հանդեպ պատկերացումները, նրանց հույսերը, երազանքներն ու ձգտումները», – ասել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Նախագահ Դուգլաս Ֆլինտը: 

Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից «Future First»-ին՝ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրին, տրամադրվել է լրացուցիչ  15 միլիոն ԱՄՆ դոլար, որը նպատակ ունի կրթության միջոցով լուծել երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը:

Լրացուցիչ ներդրման միջոցով 26 երկրներում կիրականացվեն ավելի քան 50 ծրագրեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի» տասնամյա (2006-2016) ընդհանուր նվիրատվությունը հասցնելով ԱՄՆ 40 միլիոն դոլարի:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69