Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԱՇԽԱՐՀԻ 81 ԵՐԿՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
21/01/2013 12:04
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ 81 ԵՐԿՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում կայացել է «Վերահսկվող ներդրումներն ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն՝ պարենի ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 81 երկրի գյուղատնտեսության նախարարներ:

Համաժողովը բացել է Գերմանիայի Դաշնության Պարենի, գյուղատնտեսության և սպառողների շահերի պաշտպանության ֆեդերալ նախարար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Իլզե Այգները, որն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատումներով 2050 թվականին աշխարհի 9 մլրդ բնակչության սննդապահովության համար զարգացող երկրների գյուղատնտեսության մեջ տարեկան կպահանջվեն շուրջ 83 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ։ «Այս նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում գյուղատնտեսական արտադրության ծավալները, ֆերմերների եկամուտները բարձրացնելու, պետական և մասնավոր ներդրումներն ավելացնելու, ինչպես նաև ռիսկերի կառավարման և ֆինանսավորման նոր ու գործուն մեխանիզմներ մշակելու ուղղությամբ», – նշել է Իլզե Այգները:

Համաժողովի շրջանակներում մասնակից նախարարներն ընդունել են համապատասխան կոմյունիկե և դիմել աշխարհի պետություններին ու երկրներին՝ գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչով։

Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ 

ՀՀ  գյուղատնտեսության նախարարը համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի հետ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆեդորովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն` քննարկելու գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարի Ռուսաստան այցը նախատեսվում է ս.թ.-ի ապրիլ ամիսին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի, Էստոնիայի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարաների, ինչպես նաև` Բելոռուսիայի Հանրապետության գյուղատնտեսության փախնախարարի հետ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34