Ֆինանսական

USD BUY - 372.50-0.50 USD SELL - 375.50-0.50
EUR BUY - 439.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 94.96-0.09 WTI - 91.70+0.86
COMEX:  GOLD - 4800.00-0.56 SILVER - 79.49+0.13
COMEX:  PLATINUM - 2152.00+1.12
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.57-0.25 EUR/GBP - 1.1814+0.24
FOREX:  EUR/USD - 1.1814+0.24 GBP/USD - 1.3581+0.14
STOCKS RUS:  RTSI - 1147.48+1.37
STOCKS US: DOW JONES - 48463.72-0.15 NASDAQ - 24016.02+1.59
STOCKS US: S&P 500 - 7022.95+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 58134.24+0.44 TOPIX - 3770.33+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25947.32+0.29 SSEC - 4027.21+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10559.58-0.47 CAC40 - 8274.57-0.64
STOCKS EUR:  DAX - 24066.70+0.09
15/04/2026  CBA:  USD - 374.48-0.71 GBP - 507.31-1.49
15/04/2026  CBA:  EURO - 440.95-1.66
15/04/2026  CBA:  GOLD - 57728+760 SILVER - 932.18+35.14
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
22/05/2024 23:28
Կիսվել

Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում

Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»:

Այս համագործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։

«Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար», – նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։

«Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը», – նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը:

Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։  Հիմնադրման օրվանից  հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

15/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.48
-0.71
Եվրո (EUR)
440.95
-1.66
Ռուբլի (RUR)
4.9443
+0.0102
Լարի (GEL)
139.08
-0.18
57728
+760
Արծաթ
932.18
+35.14