Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Yandex Armenia-ն Երևանի կենտրոնում նոր գրասենյակ և հանրային տարածք է բացել ՏՏ միջոցառումների համար
27/05/2024 15:30
Կիսվել

Yandex Armenia-ն Երևանի կենտրոնում նոր գրասենյակ և հանրային տարածք է բացել ՏՏ միջոցառումների համար

Yandex Armenia-ն Երևանում նոր գրասենյակ է բացել։ Այն Մոսկովյան 35 հասցեում է։ Գրասենյակը նախատեսված է ավելի քան 450 անձի համար․ այնտեղ կաշխատեն բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետներ ՝ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ, որոնք զարգացնում են Yandex-ի ծառայություններն ու տեխնոլոգիաները Հայաստանի և այլ միջազգային շուկաների համար:

«Yandex-ը Հայաստանում աշխատում է ավելի քան 8 տարի։ Հայաստանը, գործարկված ծառայությունների քանակի առումով, միջազգային շուկաներում մեր ներկայության թոփ 3 երկրների շարքում է։ Մեծ գրասենյակը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և հայաստանյան շուկայում զարգացնել ընկերության ծառայությունները»,- ասում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

Yandex Armenia-ն 2017 թվականից ներդրումներ է կատարում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում և նախատեսում է հետագայում ևս ընդլայնել ակտիվությունը: Ընկերության կրթական նախագծերից են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ 2017 թվականից Վանաձորում և Գյումրիում գործող բարձր դասարանների աշակերտների ծրագրավորման դպրոցները, Armenian Code Academy-ի հետ համատեղ ծրագրերը, տվյալագիտության (data science) դասընթացները Հայ-ռուսական համալսարանում և գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացը ԵՊՀ-ում: Այս ծրագրերի շրջանավարտներից շատերն աշխատում են Հայաստանում ՏՏ ոլորտում և զարգացնում ծառայություններն ամբողջ աշխարհում:

Գրասենյակի շենքում ստեղծվել է Yandex Hall՝ հանրային տարածք, որի նպատակը Հայաստանի ՏՏ համայնքին աջակցելն է։  Yandex Hall-ը կդառնա փոխազդեցության և փորձի փոխանակման կենտրոն ՝ նպաստելով երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: Հանդիպումներ կանցկացվեն 5 ուղղություններով ՝ Backend, ML, Product և Project Management, People Management, NewBiz:

«Մեզ արդեն միացել են տեղական ՏՏ համայնքները՝ YerevaNN, Armenian Code Academy, Product People ու LIT Academy։  Յուրաքանչյուր համայնք կզարգացնի իր ուղղությունը, կսահմանի ծրագիրն ու միջոցառումներ կկազմակերպի: Բոլոր միջոցառումները կլինեն անվճար»,- նշում է Yandex Armenia-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեփանովը։

Բացի այդ, Yandex Armenia-ն հայտարարում է մեքենայական ուսուցման ոլորտում հետազոտական աշխատանքներին 17 մլն դրամի կրթաթոշակ հատկացնելու մասին։ Այն կուղղվի YerevaNN-ի և ԵՊՀ-ի կողմից կազմակերպված Center for Intelligent Computing-ի աջակցությանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02