Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Չինաստանը կրկին կենտրոնացել է Վիետնամի և Մեքսիկայի վրա՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին
03/06/2024 14:30
Կիսվել

Չինաստանը կրկին կենտրոնացել է Վիետնամի և Մեքսիկայի վրա՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

Չինական ընկերությունները հետզհետե ավելի շատ են նախընտրում ներդրումներ անել Վիետնամում և Մեքսիկայում՝ ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Չինաստանում անցած ֆինանսական տարվա ընթացքում առնվազն 41 արտադրական և լոգիստիկ նախագիծ է հայտարարվել Մեքսիկայում, ևս 39-ը՝ Վիետնամում: Այսպիսով, Վիետնամն ու Մեքսիկան առաջ են անցել ԱՄՆ-ից՝ որպես չինական ընկերությունների կողմից իրականացվող նախագծերի իրականացման հիմնական ուղղություններ: Այս ցուցանիշով առաջատար են նաև Թաիլանդը, Մալայզիան, Հունգարիան և Եգիպտոսը: Նշվում է, որ քանի որ Միացյալ Նահանգները նոր մաքսային սահմանափակումներ է մտցրել չինական ապրանքների ներմուծման վրա, նույնիսկ Չինաստանից փոքր բիզնեսը ձգտում է ընդլայնել իր ներկայությունը երրորդ երկրներում:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է Չինաստանից պողպատի, էլեկտրական մեքենաների, համակարգիչների, չիպերի և այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Նշվում է, որ խոսքը 18 միլիարդ դոլարի տուրքերի մասին է:

Իսկ նախորդիվ՝ ապրիլի 18-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Դալիփ Սինգը ասել էր, որ Միացյալ Նահանգները փորձում է ստեղծել հնարավորինս լայն կոալիցիա՝ Չինաստանի վրա ազդելու համար՝ ձգտելով փոփոխություններ կատարել Պեկինի տնտեսական քաղաքականության որոշ ասպեկտներում: Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյան ասել էր, որ Չինաստանն ունի ավելցուկային արտադրական հզորություն, որի շահագործումը սպառնում է համաշխարհային շուկային: Չինաստանի ԱԳՆ-ն նրա խոսքերն անվանել է «Չինաստանի արդյունաբերական զարգացումը ճնշելու փորձ»:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41