ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է 20 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Շատ երկրներ, այդ թվում նաև զենքի և զինամթերքի խոշոր արտահանողները, չեն կարողանում վերահսկել ռազմական ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները: Նման եզրակացության են եկել Transparency International-ի վերլուծաբանները: Վերջիններիս կողմից աշխարհի 82 երկրում շուրջ երկու տարի իրականացվել է հետազոտություն, որի արդյունքների համաձայն՝ ռազմական ոլորտում առկա կոռուպցիայի տարեկան ծավալը հասնում է շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլարի: