Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ
01/02/2013 11:15
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գերալդ Բոդեգերին։

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի միջև 2012-15թթ. համար ստորագրված «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ» փաստաթղթից բխող համագործակցության կոնկրետ ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը։  

Անդրադառնալով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում արդեն իսկ իրականացվող ծրագրերին, նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ դրանք շատ արդյունավետ ընթացք ունեն և նպաստում են մեր երկրի ագրարային հատվածի տարբեր ոլորտների զարգացմանը։ Այնուհանդերձ, դրանցից երկուսի՝ սպանդանոցների ստեղծման և թունաքիմիկատների որակի վերահսկողության ծրագրերի լիակատար իրականացման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է վերանայել նախապես սահմանված ժամկետները և դոնոր երկրի ներկայացուցիչների հետ քննարկել նոր ժամկետների հարցը:

Գերալդ Բոդեգեր նշել է, որ իրենց կազմակերպությունը մանրամասնորեն քննարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից առաջիկա երկու տարիների համար ներկայացված առաջնային ծրագրերը։ Ըստ այդմ, որոշվել է «Աջակցություն ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողաբար օգտագործման փակ և կիսափակ շրջապտույտի տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը» ընդգրկել 2014 թվականի համար նախատեսվող ծավալների մեջ և իրականացնել այն տեխնոլոգիական աջակցության ֆինանսական միջոցներով։

Հաշվի առնելով ՊԳԿ-ի ֆինանսական հնարավորությունների սահմանափակությունը, նա առաջարկել է նաև «Աջակցություն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանը» և «Անտառների պետական հաշվառման և անտառային կադաստրի վարման համակարգի ստեղծում» ծրագրերը իրականացնել դոնորական աջակցության շրջանակներում։ Նույն հիմնավորումով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված 7 ծրագրերից 2013 թվականին իրականացման առումով նա առավել իրատեսական է համարել 3-4-ը։

Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մեկ անգամ ևս քննարկել առաջնային ծրագրերի ցանկը և հնարավորինս կարճ ժամկետներում նրանցից առավել կարևորները ներկայացնել ՊԳԿ-ին։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87