ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 406.54 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.78 դրամով և կազմել 552.12 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրմով և կազմել 13.57 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով և կազմել 639.41 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 53.94 դրամով և կազմել 21,814.77 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 7.87 դրամով և կազմել 410.81 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 194,45 դրամով և կազմել 22,050.04 դրամ մեկ գրամի դիմաց: