
ՄՈԲԻԴՐԱՄԻ ՈՐՈՇ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ «ԱՆԵԼԻՔ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՄոբիԴրամի՝ Երևանի, Էջմիածնի և Արտաշատի մասնաճյուղերում այժմ կարելի է օգտվել «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից:
«Անելիք» դրամական փոխանցումների համակարգի ծառայությունների սակագներին և համակարգի հետ կապված այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.anelik.ru վեբկայքը:
Տեղեկացնենք նաև, որ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի՝ CONTACT վճարային համակարգի՝ Հայաստանում լիցենզիայի կասեցման մասին որոշման, այս համակարգի ծառայությունները ՄոբիԴրամի մասնաճյուղերում այլևս չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել էր ՄոբիԴրամի` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: