ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԵՐԱՔՐՔՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Փետրվարի 5-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Համաշխարհային Բանկի Ֆինանսական և մասնավոր սեկտորի զարգացման պատվիրակությունը, որին հետաքրքրել են, մասնավորապես, Հայաստանում բիզնեսի վարկավորման և ոլորտի ֆինանսավորման խնդիրները։
Առևտրաարդյունաբերական պալատի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում հիշյալ խնդիրները և արտահանման աջակցության գործում Պալատի գործառույթները ներկայացրել են ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը և Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը։
Համաշխարհային Բանկի ֆինանսական սեկտորի գլխավոր մասնագետ Իլիաս Սկամնելոսն իր հերթին ներկայացրել է իրենց կառույցի իրավասություններն ու նկատառումները և հայաստանյան բիզնեսի վարկավորման միտումներն ու առանձնահատկությունները։