Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
06/02/2013 11:14
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտի ներկա բարեփոխումներով, որոնք հիմնականում ուղղված են Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը: Նշվեց, որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային տեղ է տրվելու մասնագիտական կրթության ոլորտին: Նախարարի տեղեկացմամբ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում արդեն իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելուն: Արմեն Աշոտյանը նկատեց, որ շարունակելով ընթացիկ ծրագրերը` մշակվում է մասնագիտական կրթության համալիր վերակառուցման ռազմավարություն` բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ նախարարի՝ իրավական ակտի ընդունումը բխում է կրթական ոլորտում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ուենալու, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու անհրաժեշտությունից, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն, որը ներկայացրեց գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը: Պատգամավորը նշեց, որ նախագծի ընդունմամբ բոլոր ուսումնական հաստատությունների համար ստեղծվում են միասնական վերահսկման մեխանիզմներ՝ միտված լինելով կրթության որակի բարձրացմանը եւ համակարգի արդյունավետ գործունեությանը: Կարինե Պողոսյանը տեղեկացրեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց ելույթներում Աժ պատգամավորները կարեւորեցին կատարվող փոփոխությունները եւ արդարացված համարեցին լիցենզավորման վերաբերյալ խստացումները:  

Արմեն Աշոտյանն, անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին, տվեց պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատրաստ է աշխատել առաջարկներ ներկայացրած հեղինակների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ մշակման փուլում գտնվող «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հնարավորություն կտա մանրամասն քննարկելու բարձրագույն կրթության առկա խնդիրները եւ կառավարության կողմից առաջարկվող լուծումները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նաև կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է 16-րդ հոդվածին, որի շարադրանքը չի բխում ժամանակակից մոտեցումներից, պարունակում է հակասություններ ստեղծող ձեւակերպումներ: Մասնավորապես, օրդինատուրան, որը ներկա օրենսդրությամբ ներկայացվում է որպես գիտական կադրերի պատրաստման մեխանիզմ, իրականում մագիստրատուրային համարժեք կրթություն է ապահովում: Բացի այդ, ինչպես պարզաբանեց Արմեն Աշոտյանը, օրենքի 4-րդ եւ 5-րդ մասերում «որպես կանոն» արտահայտությունը տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս, սահմանափակում անձանց շրջանակը, ում կարող է շնորհվել գիտական կոչում, ստեղծում մի շարք այլ ռիսկեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոչումեր տրվում են տարիների վաստակի, գիտության ոլորտում ներդրած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար՝ օրենքի գործող 16-րդ հոդվածի փոփոխությունը կընձեռի հնարավորություն կառավարության սահմանած կարգով եւ չափանիշների հիման վրա գիտական կոչումեր շնորհել գիտության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի վաստակաշատ աշխատողներին: Ազգային ժողովին ներկայացնելով հարցի էությունը՝ ԿԳ նախարարը շեշտեց, որ խնդիրները զգայուն են, քանի որ մեր երկրում մեծ կարեւորություն է տրվում գիտամանկավարժական ոլորտին:

Պատգամավորներից ոմանք դեմ արտահայտվեցին այն հանգամանքին, որ գիտական կոչումների շնորհումը կատարվելու է կառավարության սահմանած կարգով եւ չափանիշներով՝ նշելով, որ ցանկալի է՝ վերջիններս ամրագրված լինեն օրենսդրությամբ: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ խստացվելու են ատենախոսությունների նկատմամբ պահանջները, կիրառվելու են հաշվելի եւ չափելի չափորոշիչներ: Նրա խոսքով՝ կառավարությունը վստահություն է խնդրում խորհրդարանից չափորոշիչներ որոշելու հարցում:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արտակ Դավթյանն առաջարկեց գրավոր առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով եւ մասնակցել դրանց քննարկումներին:

Այնուհետեւ Ազգային ժողովն անցավ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը: Հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածի 5-րդ մասի «տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցության» ձեւակերպմամբ: Օրենսդրական փոփոխությունը հիմնավորվում է միջազգային վիճակագրական համագործակցության հարաբերություններում վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի փետրվարի 6-ի նիստում: 

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34