Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Հայաստանի օնլայն առևտրի ոլորտ է մուտք գործում եզակի մոդելով գործող yeev.am մարքեթփլեյսը
20/06/2024 18:15
Կիսվել

Հայաստանի օնլայն առևտրի ոլորտ է մուտք գործում եզակի մոդելով գործող yeev.am մարքեթփլեյսը

Հայաստանի օնլայն առևտրի ոլորտ է մուտք գործում Yeev մարքեթփլեյսը, որի նպատակն է հաճախորդներին ապահովել ընտրության բազմազանություն և հարմարավետ գործիքակազմ: Հարթակի առանցքում «մեկ ապրանք – բազմաթիվ առաջարկներ» մոդելն է, ինչը գնորդներին հնարավորություն է տալիս արագ մուտք գործել և համեմատել շուկայում առաջարկվող տարբերակները՝ ըստ գնի, առաքման պայմանների, կարծիքների և այլ չափանիշների: Սա եզակի մոդել է հայաստանյան շուկայում, ինչը թույլ է տալիս կատարել արդյունավետ և իրազեկ գնումներ։

Մարքեթփլեյսի կարևոր առանձնահատկություններից է տեղական բիզնեսին և ձեռնարկատերերին աջակցելու հանձնառությունը: Վաճառողների համար այն բացում է նոր հորիզոններ՝ տեսանելիության աճ, լայն լսարանի առջև ապրանքների ցուցադրում և վաճառք, ինչպես նաև օպերացիոն ծախսերի կրճատում:

Yeev-ի գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանի խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկություններին հարթակ տրամադրելով՝ իրենք նպաստում են Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը: «Yeev.am-ի հետ մենք նպատակ ունենք ապահովելու օնլայն գնումների անխափան ընթացք, որը բավարարում է մեր հաճախորդների բոլոր կարիքները՝ միաժամանակ աջակցելով տեղական բիզնեսներին և խթանելով տնտեսական աճը: Մենք վստահ ենք, որ Yeev-ը կդառնա վստահելի հարթակ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար», – նշել է Արթուր Կարճիկյանը։

Մարքեթփլեյսն առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ սկսած ամենօրյա առաջին անհրաժեշտության իրերից մինչև նեղ մասնագիտական կամ հազվագյուտ հանդիպող ապրանքներ: Առաքումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում, անգամ հեռավոր շրջաններում հնարավոր է պատվեր իրականացնել ավելի մատչելի և արագ եղանակով։

Yeev-ը մշակված է SAP Commerce էլեկտրոնային առևտրային հարթակի հենքի վրա, ինչը ապահովում է լայնածավալ գործիքներ, տեխնոլոգիական լուծումներ և հնարավորություններ՝ օգնելու բիզնեսներին հաջողությամբ գործել առցանց շուկայում՝ բարձրացնելով հաճախորդների բավարարվածությունը և վաճառքի ծավալները։

Նորաստեղծ հարթակը շեշտը դնում է բոլոր գործարքների թափանցիկության և վստահելիության վրա: «Մենք շատ ենք կարևորում մանրածախ առևտրի ոլորտում ֆինթեք գործիքների կիրառումը, այդ նպատակով սկսել ենք համագործակցել Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի հետ, ինչի շնորհիվ այս պահին արդեն գործում է acba digital հավելվածով գրանցման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցություն ենք հաստատել Իդրամ վճարային համակարգի հետ՝ ուղղված մեր հաճախորդների կողմից վճարումների հարմարավետության բարձրացմանը», – հավելել է Արթուր Կարճիկյանը։

Առցանց առևտուրը Հայաստանում դեռևս զարգացման փուլում է, բայց այն արագորեն տարածվում է՝ շնորհիվ առցանց գնումների հանդեպ մարդկանց աճող վստահության և թվային տեխնոլոգիաների զարգացման: Վերջին տարիներին Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասել է մոտ 72 տոկոսի, ինչը ևս նպաստում է առցանց առևտրի զարգացմանը։ Հետքովիդյան շրջանում, երբ շատ բիզնեսներ տեղափոխվեցին առցանց հարթակներ, 2020-2023 թվականներին էլեկտրոնային առևտրի ծավալներն աճել են ավելի քան 30 տոկոսով: Այս միտումները ցույց են տալիս էլեկտրոնային առևտրի կայուն աճը Հայաստանում:

Yeev-ի ապագայի տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջատար մարքեթփլեյս, որը հնարավորություն կընձեռի հայ արտադրողներին՝ անկախ նրանց վաճառքային հնարավորություններից, ներկայացնել իրենց ապրանքներն օնլայն վաճառքի համար և ընդլայնել հասանելիությունն ավելի լայն սպառողական շուկայում։

Yeev բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹՐԵՅԴ» ընկերությունը հիմնադրվել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա»-ի կողմից։
02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28