Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
07/02/2013 12:36
Կիսվել

ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարությունը և Հայաստանի բանկերը համատեղ մեկնարկել են նոր նախաձեռնություն` աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են:

Ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման տեսակետից Հայաստանում երկար տարիներ հանրային կարծիքը թելադրում էր հրամայական դարձնել ուսանողական վարկերի ներդրման գործընթացը:

«Իհարկե, նման ծառայություն մատուցում են Հայաստանի մի շարք բանկեր, սակայն առկա է դրա մատչելիության խնդիրը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանելի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից և կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն, այս ծրագիրը նախևառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը և մատչելիությանը: Համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է հայաստանյան բանկերի ուշադրության կենտրոնում, և վերոնշյալ ծրագիրն էլ այդ նախաձեռնություններից մեկն է:

Նշվել է, որ ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից:

Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: Ծրագիրն իրականացվելու է  14 առևտրային բանկերի միջոցով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45