Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱՄՆ-ն արգելել է Kaspersky ծրագրային ապահովումը Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի պատճառով
21/06/2024 19:55
Կիսվել

ԱՄՆ-ն արգելել է Kaspersky ծրագրային ապահովումը Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի պատճառով

ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է արգելել ռուսական կիբերանվտանգային Kaspersky ընկերության ծրագրերի վաճառքը՝ Կրեմլի հետ ենթադրյալ կապերի պատճառով:

Պարզվել է, որ Մոսկվայի ազդեցությունը ընկերության վրա էական վտանգ է ներկայացնում ԱՄՆ ենթակառուցվածքների և ծառայությունների համար, ասել է առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն ստիպված է եղել քայլեր ձեռնարկել՝ «ամերիկացիների անձնական տվյալները սեփական նպատակների համար հավաքելու և օգտագործելու Ռուսաստանի մտադրության պատճառով»:

Ընդհանուր առմամբ, Kaspersky-ն այլևս չի կարողանա, ի թիվս այլ բաների, վաճառել իր ծրագրակազմը Միացյալ Նահանգներում կամ թարմացումներ տրամադրել արդեն իսկ օգտագործվող ծրագրերի համար», – ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

Կասպերսկին ասել է, որ մտադիր է օգտագործել «օրենքով հասանելի բոլոր տարբերակները»՝ արգելքի դեմ պայքարելու համար և հերքել է ԱՄՆ անվտանգությանը սպառնացող որևէ գործողությունների իր մասնակցությունը:

ԱՄՆ կարգավորիչ մարմինն օգտագործում է Թրամփի վարչակազմի կողմից ստեղծված լայնածավալ լիազորությունները՝ արգելելու կամ սահմանափակելու ամերիկյան ընկերությունների և տեխնոլոգիական ընկերությունների գործարքները «օտարերկրյա հակառակորդների» երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը:

Փաստացի արգելվում է ծրագրային ապահովման թարմացումների ներբեռնումը, վերավաճառքը և արտադրանքի լիցենզավորումը՝ սկսած սեպտեմբերի 29-ից, իսկ նոր բիզնեսը սահմանափակվելու է հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում:

IDram

Սահմանափակումները խախտող վաճառողները և վերավաճառողները տուգանվում են Առևտրի նախարարության կողմից: Առևտրի նախարարությունը ցուցակում կընդգրկի նաև երկու ռուսական և մեկ բրիտանական «Կասպերսկի» ստորաբաժանում ՝ ռուսական ռազմական հետախուզության հետ ենթադրյալ համագործակցության համար:

Ընկերությունը երկար ժամանակ եղել է ԱՄՆ կարգավորիչների թիրախում։ 2017-ին ներքին անվտանգության նախարարությունը արգելեց առաջատար հակավիրուսային արտադրանքի օգտագործումը դաշնային ցանցերում ՝ մեղադրելով այն ռուսական հետախուզության հետ կապերի մեջ:

Անդրազգային ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում, իսկ նրա գրասենյակները գտնվում են աշխարհի 31 երկրներում։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 400 միլիոն օգտատերերի և 270 հազար կորպորատիվ հաճախորդների ավելի քան 200 երկրներում, ասվում է առևտրի նախարարության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ում տուժած հաճախորդների թիվը գաղտնի է: Սակայն, ինչպես հաղորդում Է Reuters-ը, առևտրի նախարարության պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դա “զգալի թիվ է” և ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև հեռահաղորդակցություն, էլեկտրաէներգիա և բժշկական ծառայություններ մատակարարող ընկերություններ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02