2024թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.5 անգամ
2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 16,343.8 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.2 անգամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,207․2 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 7,068.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 9,275.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում արձանագրվել է աճ՝ 2.5 անգամ, իսկ ներմուծման ոլորտում գրանցվել է աճ՝ 99․6%-ով։