Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է
27/06/2024 16:10
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես՝

  • Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է: 2024թ. մայիսին ՏԱՑ-ը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%: ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Վերջինս էլ իր հերթին սպասելի երևույթ էր, քանի որ ինչպես նշել ենք նախորդ տեղեկանքներում, տնտեսական բարձր աճ ապահովող այդ գործունեության տեսակը իր բնույթով բավական անկայուն է և արտաքին գործոնների փոփոխության արդյունքում կարող է կտրուկ կանգ առնել, ինչը և տեղի է ունեցել մայիսին:
  • Ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, ներմուծման աճի տեմպի կտրուկ անկումը հուշում է, որ ոսկերչական ապրանքներ այլևս չեն ներմուծվում, և ենթադրվում է, որ այդ գործունեության շարունակումը հետագա ամիսների ընթացքում քիչ հավանական է:
  • Հարկային եկամուտների աճի տեմպը նույնպես կտրուկ նվազել է: Տնտեսական ակտիվության աճի կտրուկ դանդաղման պայմաններում նվազել է նաև հարկային եկամուտների աճի տեմպը՝ մայիսին հասնելով գրեթե զրոյական աճի՝ 0.8%-ի (իսկ եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 0.2%-ի): Արդյունքում հունվար-մայիս ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 5.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը, չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում: Միևնույն ժամանակ, մայիսի ՏԱՑ-ի դանդաղումն էլ ավելի է նվազեցրել հարկային եկամուտների աճի տեմպը, որի պահպանումը կարող է խնդիրներ առաջացնել բյուջեի կատարման տեսանկյունից:
  • Սպառողական վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ մայիսին հասնելով 24.9%-ի: Հաշվի առնելով տնտեսական ակտիվության, ինչպես նաև աշխատավարձերի աճի տեմպի դանդաղումը և էականորեն ցածր տեմպը՝ վարկերի բարձր աճը խնդրահարույց է և կարող է միջնաժամկետում կայունության ռիսկեր առաջացնել:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52