Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է
03/07/2024 17:57
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2024» զեկույցը։

Այսպես՝

  • 2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։
  • Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է 2017-ի ինդեքսից՝ պայմանավորված երկրում էներգիայի վերափոխման գործընթացի՝ վերջին 7 տարիների արդյունավետության անբավարար մակարդակով։
  • 2024թ.-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսի «Համակարգի արդյունավետություն» ենթաինդեքսը աճել է, իսկ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսը՝ նվազել, ընդ որում, վերջին 2 տարում զգալիորեն՝ գումարային 8.6 միավորով։ 2022թ. համեմատ նվազում է արձանագրվել այս ենթաինդեքսի 5 ցուցիչներից 4-ում։ Մասնավորապես, «Կարգավորումներ և քաղաքական հանձնառություն» ցուցիչը նվազել է 14.7, «Կրթություն և մարդկային կապիտալը»՝ 8.2, «Նորարարությունները»՝ 3.0, իսկ «Ֆինանսներ և ներդրումները»՝ 15.9 միավորով։ Ընդ որում, թվարկված ցուցիչներից վերջինի այդքան էական նվազումը դրա հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների կտրուկ վատթարացման հետևանք է։ Մասնավորապես, «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը նվազել է 16 անգամ, «Մասնավոր սեկտորին տրվող վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը՝ 19.6 միավորով, իսկ «Օրենքի գերակայություն» ցուցանիշը՝ 7.0 միավորով։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչի գծով վատթարացումը առավելապես պայմանավորված է «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 10.8 միավորով նվազմամբ։
  • Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը 3.8 միավորով պակաս է համաշխարհային միջինից: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 3 և 5.9 միավորով:
  • Էներգիայի վերափոխման ինդեքսով և զբաղեցրած դիրքով Հայաստանը հարևան 4 երկրներից չի զիջում միայն Իրանին։
  • Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը Հայաստանից առաջ է 41, Վրաստանը` 23, իսկ Թուրքիան՝ 20 հորիզոնականով: Իրանը Հայաստանից հետ է մնում 23 հորիզոնականով:
  • Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսը գերազանցում է զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղզստանի (ՌԴ-ն և Բելառուսը զեկույցում ընդգրկված չեն) ցուցանիշներին:
  • 2024թ. Հայաստանը 24 երկիր (Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներ և ԽՍՀՄ նախկին հանրապետություններ) ներառող տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Ղրղզստանի հետ կիսում է 19-20-րդ տեղերը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08