Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքները կտրուկ աճել են: Lada Granta-ն առաջատար է.
03/07/2024 23:07
Կիսվել

Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքները կտրուկ աճել են: Lada Granta-ն առաջատար է.

Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է 63%-ով: Այս տարվա հունվարից հունիս ռուսները գնել են 844,550 նոր մեքենա, հաշվարկել է արդյունաբերության նախարարությունը: Դա 63%-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Դրանցից 373,458-ը կամ 44%-ը արտադրվել են ռուսական գործարաններում։ Մարդատար իրացրել են 713,902 հատ, թեթև առևտրային մեքենաներ՝ 60,612, իսկ բեռնատարներ՝ 59,356։ Մեքենաների պահանջարկը միանգամից աճել է 76%-ով, իսկ բեռնատարների պահանջարկը նվազել է երեք տոկոսով։

Շուկայում առաջին տեղը պահպանում է Lada Granta-ն, որը վեց ամսվա ընթացքում ընտրել է 92,505 ռուս: Սա մեքենաների բոլոր գնորդների 13%-ն է։ Երկրորդ հորիզոնականում է Vesta-ն՝ վաճառված 62,301 օրինակով և շուկայի 9% բաժնեմասով, երրորդում՝ Haval Jolion-ը (35,223 հատ, հինգ տոկոս)։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Chery Tiggo 7 Pro Max-ը (27,169 օրինակ) և Lada Niva-ն (25,354 օրինակ):

Թեթև առևտրային մեքենաների շուկայում գերիշխում է ГАЗ-ը՝ 27,268 մեքենայով և 45% բաժնեմասով։ Նրան հաջորդում է UAZ-ը (11,020 հատ, 18%):

Իսկ ահա բեռնատարների հատվածում առաջատարը ոչ ռուսական արտադրության է։ Ամենամեծ պահանջարկը ունի չինական Sitrak-ը, որը վաճառվել է 10,146 հատի չափով (շուկայի 17%)։ Փոքր-ինչ հետամնաց ԿԱՄԱԶ-ը վաճառել է 9,455 բեռնատար (16%):

Ամենաակտիվ գնորդները Մոսկվայում են։ Այստեղ վեց ամսվա ընթացքում վաճառվել է մոտ 140 հազար մարդատար ավտոմեքենա, ինչը հավասար է երկրի շուկայի հինգերորդ մասին։ Հաջորդում են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարը և Թաթարստանի Հանրապետությունը։

AvtoVAZ-ն առաջին կիսամյակում իրացրել է 217․6 հազար ավտոմեքենա՝ 1․5 անգամ ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Սակայն հունիսին պահանջարկը մայիսի համեմատ փոքր-ինչ նվազել է՝ 40․8 հազարից հասնելով 39․7 հազարի։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41