
ԻՏԱԼԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՀԻՄՆԻ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը եղել է Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից, եւ այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալներն այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար: