Ուկրաինայում ավելի քան 700 ձեռնարկություն ճանաչվել է կրիտիկական կարևոր
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը երկրի ավելի քան 700 ձեռնարկություն և կազմակերպություն է ճանաչել ծայրահեղ կարևոր: Այս մասին հայտարարել է Վիտալի Կինդրատիվը:
Այժմ այդ ձեռնարկությունների ղեկավարները «կարող են աշխատողներին զերծ պահել մոբիլիզացիայից»: Ձեռնարկությունն այս կարգավիճակը ստանում է մեկ տարով։ Այն ընկերությունները, որոնք դեռևս չկան այդ ցանկում, կարող են հայտ ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն, քանի որ դեռևս ձևավորվում է կարևոր ձեռնարկությունների միասնական ցուցակ:
Ուկրաինայում մոբիլիզացիայի պատճառով առաջացել է կադրերի ռեկորդային պակաս՝ որոշակի ոլորտներում մինչև 40%: Այն առավել սուր զգացվում է այն տարածքներում, որտեղ հիմնականում տղամարդիկ են աշխատում: Ուկրաինայում ներկայումս պաշտոնապես զբաղված է մոտ 2 միլիոն 620 հազար զինվորական տարիքի մարդ: Բայց ընդհանուր առմամբ մոբիլիզացիոն ներուժը կազմում է մոտ 5-6 միլիոն: