Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն պետք է դառնա արհեստական բանականության նորարարության համաշխարհային առաջատար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ջանքեր գործադրի արհեստական բանականության ոլորտում նորարարությունների համաշխարհային առաջատար դառնալու համար։
«Եվրոպան արդեն առաջատարն է արհեստական բանականության ավելի անվտանգ և հուսալի ստեղծման գործում, ինչպես նաև դրա չարաշահումից բխող ռիսկերի դեմ պայքարում: Մենք այժմ պետք է կենտրոնացնենք մեր ջանքերն արհեստական բանականության նորարարության համաշխարհային առաջատար դառնալու վրա», – ասվում է եվրոպացի պաշոնյայի հայտարարության մեջ:
Սա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծրագրի դրույթներից է ԵՀ-ի ղեկավարումը երկրորդ ժամկետով ստանձնելու համար:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։