Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Հիբրիդներն ու էլեկտրական մեքենաները գրավում են ռուսական շուկան
23/07/2024 17:06
Կիսվել

Հիբրիդներն ու էլեկտրական մեքենաները գրավում են ռուսական շուկան

Հիբրիդային և էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ռուսական շուկայում հասել է ավտոմեքենաների ընդհանուր թվի 4․3%-ին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նոր հիբրիդային մեքենաների մասնաբաժինը հունվարի 1․1%-ից հունիսին հասել է 2․7%-ի, իսկ նոր էլեկտրական մեքենաների մասնաբաժինն աճել է 0․2%-ով և կազմել 1․6%: Օգտագործված մեքենաների հատվածում հիբրիդները զգալի աճ չեն գրանցել, սակայն էլեկտրական մեքենաների մասնաբաժինը աճել է 0․4%-ով՝ կազմելով 1%:

Չինական էլեկտրամոբիլները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել: Դրանց մասնաբաժինը հունվարի 64%-ից հունիսին հասել է 75%-ի: Հաջորդում են գերմանական (16%) և ռուսական (7%) բրենդերը: Օգտագործված էլեկտրական մեքենաների շրջանում աճում է ամերիկյան և ճապոնական մեքենաների մասնաբաժինը: Յուրաքանչյուրն աճել է 3%-ով՝ համապատասխանաբար հասնելով 18%-ի և 15%-ի, մինչդեռ չինական էլեկտրական մեքենաների մասնաբաժինը նվազել է 6%-ով՝ հասնելով 42%-ի:

Նոր էլեկտրոմոբիլների շուկայում հայտնի են Zeekr 001 (7․53 միլիոն ռուբլի), Zeekr X (4․55 միլիոն ռուբլի) և Hongqi EMS 9 (10․04 միլիոն ռուբլի) մոդելները: Օգտագործված էլեկտրամոբիլների շարքում սպառողները նախընտրում են Zeekr 001-ը (6․53 միլիոն ռուբլի), Tesla Model 3-ը (3․7 միլիոն ռուբլի) և Porsche Taycan-ը (13․02 միլիոն ռուբլի): Հիբրիդային մեքենաների հատվածում առաջատար են չինական ապրանքանիշերը՝ Tank500 (6․49 միլիոն ռուբլի), LiXiang L9 (8․97 միլիոն ռուբլի) և LiXiang L7 (7․57 միլիոն ռուբլի): Օգտագործված հիբրիդների շարքում պահանջարկ ունեն Vocal Dream-ը (7․33 միլիոն ռուբլի), Voyage Free-ը (4․8 միլիոն ռուբլի) և LiXiang L7-ը (6․79 միլիոն ռուբլի):

Երկրորդ եռամսյակում էլեկտրական մեքենաների և հիբրիդների առաջարկը նվազել է մոտ 20%-ով՝ 2024 թվականի ապրիլի 1-ից էլեկտրամոբիլների մաքսազերծման կանոնների խստացման պատճառով, ինչը նույնպես հանգեցրել է ներմուծման կրճատմանը և գների բարձրացմանը 5%-ով:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58