Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայազգի գործարարներն ուզում են տիրանա՞լ Wildberries-ին. Բակալչուկը հերքում է
23/07/2024 21:27
Կիսվել

Հայազգի գործարարներն ուզում են տիրանա՞լ Wildberries-ին. Բակալչուկը հերքում է

Տատյանա Բակալչուկն արձագանքել է Wildberries-ի ռեյդերային բռնագրավման մասին լուրերին, որոնք տարածել է Ռամզան Կադիրովը՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո: Նա տեղի ունեցածն անվանել է «խաբեություն»: Նրա խոսքով՝ ամեն ինչ համաձայնեցված է Վլադիսլավ Բակալչուկի հետ, որն անձամբ ներկա է եղել միավորված ընկերության նոր կառուցվածքի շնորհանդեսին:

Տատյանա Բակալչուկը (ըստ Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է 22-րդ տեղը. նրա կարողությունը գնահատվում է 7.4 միլիարդ դոլար) հերքել է ռեյդերների կողմից Wildberries-ին տիրանալու մասին լուրերը: Նա տեղի է ունեցողն անվանել է «խարդախություն»:

Wildberries-ի մամուլի ծառայությունը պատասխանել է Forbes-ի հարցերին: Ընկերությունից վստահեցրել են, որ  Wildberries-ը և Russ-ը կշարունակեն աշխատել «կայուն կերպով՝  հաճախորդներին ապրանքներ և ծառայություններ տրամադրելու համար՝ բոլոր պարտավորությունները ամբողջությամբ կատարելով»:

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ իր մոտ է եկել Վլադիսլավ Բակալչուկը, որին ճանաչում է մոտ տասը տարի: Կադիրովի խոսքով՝ ինքն իմացել է, որ Բակալչուկը խնդիրներ ունի ընտանիքում և բիզնեսում. նա չի կարողանում հանդիպել կնոջն ու յոթ զավակներին՝ քննարկելու անձնական, ինչպես նաև բիզնեսին վերաբերող հարցերը: Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ հուլիսի սկզբից Wildberries-ի ակտիվները «իրավական մեքենայությունների միջոցով սխալ ձեռքերում են հայտնվել Russ Outdoor ընկերության միջոցով»: Ուշագրավ է, որ Russ Outdoor-ը ՌԴ-ում արտաքին գովազդի ամենամեծ օպերատորն է:

Չեչնիայի ղեկավարը «ռեյդինգի» պատասխանատվությունը դրել է Լևան և Ռոբերտ Միրզոյանների վրա, ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»՝ չնշելով նրանց անունները: Կադիրովը կարգադրել է պաշտպանել բիզնեսը և Բակալչուկին վերադարձնել ընտանիքին: Նրա հանձնարարությամբ այդ հարցով կզբաղվի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:

Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի քաղվածքի համաձայն՝ Վլադիսլավ Բակալչուկին է պատկանում Wildberries ՍՊԸ-ի 1%-ին, որի գլխավոր տնօրենը Տատյանա Բակալչուկն է: Հենց նրան է պատկանում մնացած 99%-ը: Ռոբերտ Միրզոյանը հուլիսի 4-ին ստեղծված Wildberries-ի և Russ Group-ի համատեղ ձեռնարկության RVB-ի գործադիր տնօրենն է: Ընկերության հիմնական գործունեությունը մանրածախ առևտուրն է ինտերնետում, ինչը նույնպես երևում է իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի քաղվածքից: Wildberries-ին է պատկանում ընկերության 65%-ը, ևս 35%-ը պատկանում է Սթինն ՍՊԸ-ին, որի գործադիր տնօրենը ևս Միրզոյանն է:

Էլեկտրոնային առևտրի շուկայում Forbes-ի աղբյուրը, որը ծանոթ է Wildberries-ում տիրող վիճակին, ասել է, որ բոլոր հիմնական որոշումներն այժմ համաձայնեցվում են Միրզոյանի միջոցով: Նրա տեղեկություններով՝ Վլադիսլավ Բակալչուկը լքել է ընկերությունն ամսվա սկզբին, Wildberries-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Անուֆրիևը լքել է ընկերությունը գարնանը: Forbes-ի աղբյուրը պնդում է, որ ընկերությունում կրճատումներ են տեղի ունենում: Կրճատումներ են նաև Wildberry Bank-ում, մասնավորապես, աշխատանքից ազատվել է տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Բակինը: Հեռացել են նաև Wildberries-ի գործադիր ու ֆինանսական տնօրենները:

Wildberries-ը հայտարարել էր Russ-ի հետ միաձուլվելու մասին դեռ հունիսի 18-ին: Հայտարարության մեջ նշվում է, որ միաձուլման նպատակն է «համատեղ ստեղծել նորագույն թվային առևտրային հարթակ» և «նոր խաղացող տնտեսության ֆինանսական, մեդիա, առևտրային և արդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ առևտրի և գովազդի ոլորտներում»։ Մի նամակում, որը Միրզոյանն ու Բակալչուկը գրել են Վլադիմիր Պուտինին, պնդել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակից» կստեղծի համաշխարհային ընկերություններին, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը, Alibaba-ն և SoftBank-ը, որոնք ունեն պահեստներ, օֆլայն խանութներ և գրասենյակներ ամբողջ աշխարհում: Ծրագրի ուղղություններից մեկը կլինի «աշխարհում ռուբլով վճարումների ամենամեծ թվային բանկային ցանցի և վճարային համակարգի ստեղծումը՝ շրջանցելով SWIFT-ը»: Wildberries-ի և Russ-ի ղեկավարները խոստացել են, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը, համատեղելով առևտրային և գովազդային թվային հարթակները, երկրի ՀՆԱ-ն կարող է ավելացնել տարեկան 1.5%-ով:

Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Պուտինը հանձնարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինին աջակցել Wildberries-ի և Russ-ի միաձուլմանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41