ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ՝ 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Նախարարության հայատարարության համաձայն՝ այս պահին մեկնարկել են հետևյալ մրցույթները.
– Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով (բացառությամբ՝ բժշկություն և արվեստ) բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:
– Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա:
– Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա 2 հետբուհական: Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:
– Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա 1 հետբուհական:
Նշված բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: