Վրաստանի տնտեսությունը հունիսին աճել է 7.5%-ով
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5%, իսկ 2024-ի առաջին կիսամյակի տնտեսական աճի միջին ցուցանիշը սահմանվել է 9.0%:
Ըստ երկրի վիճծառայության՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճի մեջ զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆինանսները, ապահովագրությունը, շինարարությունը, հաղորդակցությունը, տրանսպորտը, գիտությունը:
Նվազման միտում է նկատվել մշակող արդյունաբերության ոլորտում: