Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Viva-ի հետ անսահմանափակ ինտերնետն է՛լ ավելի մատչելի է դարձել
02/08/2024 13:56
Կիսվել

Viva-ի հետ անսահմանափակ ինտերնետն է՛լ ավելի մատչելի է դարձել

Ժամանակակից աշխարհում ինտերնետը պարզապես անհրաժեշտություն է, իսկ շատերի համար՝ կենսակերպ։ Այդ պատճառով մեկ տարի առաջ Viva-ն գործարկեց «UNLIM» սակագնային պլանը, որն ընկերության բաժանորդներին տալիս է ինտերնետից անսահմանափակ օգտվելու հնարավորություն։ Այսօր «UNLIM» հետվճարային սակագնային պլանն ընկերության բաժանորդների համար դարձել է է՛լ ավելի մատչելի՝ ամսական ընդամենը 3900 դրամ` նախկին 4500 դրամի փոխարեն։

«UNLIM»-ը Viva-ի ամենապահանջված սակագնային պլաններից է, և այն Հայաստանում բեկումնային դարձավ շուկայում անսահմանափակ ինտերնետի հասանելիության առումով։ Հաշվի առնելով սակագնային պլանի հանդեպ բաժանորդների մեծ հետաքրքրությունը՝ Viva-ն որոշեց իր բաժանորդների համար «UNLIM» հետվճարային սակագնային պլանը դարձնել է՛լ ավելի հասանելի, որպեսզի նրանք կարողանան ազատորեն շփվել, դիտել տեսանյութեր, լսել երաժշտություն և կարդալ նորություններ՝ առավել շահավետ պայմաններով: Մեզ միշտ հաջողվել է հաճելիորեն զարմացնել հաճախորդներին», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ստորև ներկայացված են այն հավելվածները, որտեղ «UNLIM» հետվճարային սակագնային պլանից օգտվողներն առավել շատ ժամանակ են անցկացնում:

Այսպես՝ առաջին տեղում YouTube-ն է, որին հաջորդում է Instagram-ը։ Facebook-յան օգտատերերն ինտերնետի ծավալի օգտագործման ցուցանիշով երրորդ տեղում են, իսկ TikTok-ի երկրպագուները՝ չորրորդ։ Հնգյակը եզրափակում են Telegram-յան օգտատերերը։

«UNLIM»-ը մեծամասամբ նախընտրում են միջին տարիքի բաժանորդները, մասնավորապես՝ 25-ից 34 և 35-ից 44 տարիքային խմբի բաժանորդները: 18-ից 24 տարիքային խմբի բաժանորդները սպառում են 30%-ով ավելի շատ ինտերնետ, քան մյուս տարիքային խմբերում ընդգրկվածները:

Հետաքրքրական է նաև, որ այս սակագնային պլանում բաժանորդների 65 տոկոսը տղամարդիկ են:

Անսահմանափակ ինտերնետից բացի, հետվճարային «UNLIM»-ը ներառում է 900 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, ինչպես նաև ՄՏՍ Ռուսաստան, և 450 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն։

Ավելի մանրամասն՝ Viva-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«UNLIM» հետվճարային՝ ինտերնետը քո շուրջը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28