ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ԱՐՄԵՆԲՐՈԿ»-Ի ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ ս.թ. մարտի 4-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ դադարեցվել է «Արմենբրոկ» ԲԲԸ-ի Արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակը: Որոշման համար հիմք է ընդունվել ընկերության համապատասխան դիմումը:
«Արմենբրոկ» ԲԲԸ-ն hայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի: Ընկերությունը հիմնադրվել է 1994թ.-ին: