Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ` CeBIT ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
05/03/2013 17:04
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ` CeBIT ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մարտի 5-ից 9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ամենամյա ցուցահանդեսին:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր» և «Իքս-Թեք» ընկերությունները, ինչպես նաև Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան: 

Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության  «Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ: 

Ցուցահանդեսին «Ինստիգեյթ»-ը կներկայացնի իր մշակած ծրագրային հավելվածները՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մուլտիթրեք մեդիա նվագարկիչը, ձեռնարկությունների զարգացման համար ծրագրային լուծումները և այլն: «Իքս-Թեք»-ը կներկայացնի իր Kinect ծրագրային հավելվածներն ու խաղերը, վեբկայքերի մշակման ծառայությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ցանցերի և բջջային հեռախոսների ծրագրային հավելվածների համար, և իր վերջին՝ CityBugs.am նախագիծը: Իսկ «Լոկատոր»-ը կներկայանա ավտոմեքենաների շարժին հետևելու, տվյալների փոխանցման, 3D մոդելավորման և այլ հետաքրքիր նախագծերով:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ` կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու ևտեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է: Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվն անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր մի քանի անգամ մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների հզորացումը, բիզնես հաղորդակցության և վաճառքի հմտությունների բարելավումը, ինչպես նաև գործընկերային կապերի հաստատումը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31