
ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԻՉ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 79-ՐԴՆ Է
Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել և հրապարակել է տուրիզմի համար առավել գրավիչ երկրների վարկանիշը: Այն գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան, որոնք զբաղեցրել են համապատասխան առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները: Տուրիզմի համար գրավիչ և առավել մրցունակ երկրների վարկանիշի չորրորդ հորիզոնականում Իսպանիան է, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան:
Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Շվեդիան և Սինգապուրը:
Վարկանիշում ընդգրկված 140 երկրների շարքում Հայաստանը 79-րդն է: Մեր հարևան երկրներից Թուրքիան 46-րդն է, Վրաստանը 66-րդը, Ադրբեջանը՝ 78-րդը, Իրանը՝ 98-րդը:
Նշենք նաև, որ Ռուսաստանը 63-րդն է:
Վարկանիշը եզրափակում է Հայիթին: