Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Բարեգործությունը՝ առօրյա. Yandex Armenia-ն ու այլ ընկերություններ ձևավորում են սոցիալապես պատասխանատու հանրության
15/08/2024 20:27
Կիսվել

Բարեգործությունը՝ առօրյա. Yandex Armenia-ն ու այլ ընկերություններ ձևավորում են սոցիալապես պատասխանատու հանրության

Վերջին տարիներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և կարևորությունը բիզնես միջավայրում էականորեն բարձրացել է: Սա կարելի է համարել ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի գործարար շրջանակներին բնորոշող գործոն և համաշխարհային միտումներից մեկը։ Այս մասին հայտնում է tert.am-ը։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը հասկանում են ինչպես ընկերությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունները, այնպես էլ` սպառողները: Այն կարող է դրսևորվել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բարեգործությունների  տեսքով: Վերջին շրջանում շատ ընկերություններ նախընտրում են թվային բարեգործությունը՝ հավելվածների միջոցով, ինչն արագացնում է գործընթացը, դարձնում ավելի թափանցիկ և ճկուն: Բարեգործության այս ձևը առանձնահատուկ է նաև նրանով, որ ընկերությունն այդ գործընթացին մասնակից է դարձնում նաև հանրությանը՝ ձևավորելով սոցիալական պատասխանատվության համընդհանուր մշակույթ:

Այդպիսի փորձ ունեն մի շարք ընկերություներ՝ IDBank-ը և Idram-ը՝ իրենց «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ, Yandex Armenia-ն՝ «Օգնենք միասին» ծրագրով, կամ օրինակ reArmenia հարթակը: Նշված ծրագրերը հնարավորություն են տալիս օգտատերերին ինքնուրույն ընտրել գումարի չափը, հետևել գործընթացին, տեսնել, թե ինչպես են այդ գումարները հասնում շահառուներին՝ այդպիսով մասնակիցը դառնալով այդ գործընթացին: Փորձը ցույց է տալիս, որ նման բարեգործությունների մեծ մասն ուղղվում են հիմնականում առողջապահական ոլորտին: Օրինակ, Yandex Armenia-ի՝ «Օգնենք միասին», ծրագրի շրջանակներում հավաքված ամբողջ գումարն ուղղվում է  առողջական խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների բուժմանը:

Ծրագիրը  հնարավորություն է տալիս հարթակի օգտատերերին Yandex Go հավելվածում օգնել բարեգործական կազմակերպություններին: Օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղևորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կրկնապատկում է  նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝ մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին: Ընդ որում նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի: Չնայած այն հանգամանքին, որ «Օգնենք միասին» ծրագիրը նոր է գործարկվել, բայց դրան մասնակցում է արդեն ավելի քան  2700 մարդ:

Նույն տրամաբանությունն է  գործում նաև IDBank-ի և Idram-ի՝ «Մի դրամի ուժը» ծրագիրը: Հաճախորդների յուրաքանչյուր վճարման դիմաց  ընկերություններն իրենց հաշվից 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, որի հիմնական ուղղություններն են՝ կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը: Արդյունքում՝ ցանկացած անձ, ով կատարում է  վճարում, անմիջապես դառնում է ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։

reArmenia հարթակի ձևաչափը թեև նախորդ երկուսից մի փոքր տարբեր է, բայց այն ևս միտված է նույն նպատակին:

Այս առցանց հարթակը միավորում է ամենատարբեր մարդկանց՝ լուծելու մի շարք կարևոր խնդիրներ։ reArmenia-ում միավորվում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, արդյունքում կատարված դրամահավաքների շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք գաղափարներ:

Այսպիսով՝ թեև ԿՍՊ-ն համարվում է բիզնես ռազմավարության կարևոր մաս, այնուամենայնիվ պակաս կարևոր չէ նաև սոցիալապես  պատասխանատու հանրություն ձևավորելը: Նման փոքր բարեգործությունները, որոնք նախաձեռնել են Yandex Armenia-ն, IDBank-ն ու Idram-ը, ինչպես նաև  մի շարք այլ կազմակերպություններ ու հարթակներ, կարևոր են հասարակության շրջանում սոցիալական պատասխանատվության վարք ձևավորելու առումով:

Բացի այդ, Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ճիշտ զարգացումը շատ կարևոր է և՛ երկրի զարգացման, և՛ յուրաքանչյուր բիզնեսի շահերի տեսանկյունից:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91