Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կասպերսկի. Վարձույթով գրոհների համար պատրաստի բոտնետների արժեքը դարկնետում սկսվում է 99 ԱՄՆ դոլարից
20/08/2024 11:03
Կիսվել

Կասպերսկի. Վարձույթով գրոհների համար պատրաստի բոտնետների արժեքը դարկնետում սկսվում է 99 ԱՄՆ դոլարից

Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետները վերլուծել են դարկնետում և Telegram-ի մասնագիտացված ալիքներում բոտնետների շահագործման հետ կապված ծառայությունների մատուցման մասին հայտարարությունները:

Բոտնետը վնասաբեր ծրագրերով վարակված սարքերի ցանց է: Դրանց օգնությամբ չարագործները կարող են ավտոմատացված զանգվածային գրոհներ իրականացնել, այդ թվում՝ DDoS։ Վառ օրինակներից մեկը Mirai բոտնետն է: Այն սկանավորում է ցանցը թույլ գաղտնաբառերով IoT սարքեր գտնելու համար, այնուհետև հասանելիություն ստանում դրանց՝ լռելյայն օգտագործվող հաշվառման տվյալների միջոցով, և վարակում դրանք:

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ պատրաստի բոտնետների օգտագործման արժեքը սկսվում է 99 ԱՄՆ դոլարից, և դրանք հաճախ շահագործվում են չարագործների կողմից: Ընդհանուր առմամբ, նման ցանցերի առևտրային օգտագործման տարածված տարբերակներից են վարձակալությունը, պատվերով մշակումը, ինչպես նաև արտահոսած սկզբնական կոդով էժան բոտնետների ձեռքբերումը:

Ռուսաստանում խոցելի խելացի սարքերի թիվը կրկնապատկվել է։ Բոտնետներ ստեղծելու համար կարող են օգտագործվել օգտատերերի և կորպորատիվ խոցելի սարքեր, օրինակ՝ թույլ գաղտնաբառերով. դրանք կարող են լինել խելացի տեսախցիկներից մինչև առաջադեմ արդյունաբերական սարքեր: «Կասպերսկի»-ի վերլուծաբանները 2024-ի առաջին կիսամյակում միայն Ռուսաստանում գրանցել են վարակված IoT սարքերի թվի ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վաճառվող և վարձույթով բոտնետներ: Նման գործիքները կարող են ունենալ անհատական կարգավորումներ և տարբերվել ըստ վարակի եղանակի, օգտագործվող վնասաբեր ԾԱ-ի տեսակի, ենթակառուցվածքի, հայտնաբերումը շրջանցելու մեթոդների: Դրանք մշակվում են ստվերային շուկայում վաճառքի համար, իսկ արժեքը կախված է որակից։ 2024-ի հայտարարություններում, որոնք վերլուծել են փորձագետները, ամենացածր գինը կազմել է 99 ԱՄՆ դոլար, իսկ ամենաբարձրը՝ 10 հազար։ Բոտնետները կարելի է նաև վարձակալել. նման ծառայության արժեքը տատանվում է ամսական 30-ից 4,800 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Բախտի բերման ապավինած գրոներ։ Բոտնետները, որոնց սկզբնական կոդը հայտնի է դարձել արտահոսքի արդյունքում, ավելի մատչելի են, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանք օգուտ տան գրոհողներին: Դրանց հասանելիություն կարելի է ստանալ անվճար կամ ցածր՝ 10-50 ԱՄՆ դոլար գնով, սակայն պաշտպանական լուծումներով նման բոտնետների հայտնաբերման հավանականությունը մեծ է:

Պատվերով։ Չարագործներն ստվերային շուկայում առաջարկում են զրոյից ստեղծել բոտնետ. այդպիսի ծառայությունների արժեքը սկսվում է 3 հազար ԱՄՆ դոլարից: Նման գործարքների մեծ մասը կնքվում է մասնավոր կարգով, անձնական հաղորդագրությունների միջոցով։ Կատարողներին սովորաբար ընտրում են նրանց հեղինակության հիման վրա, որն արտացոլում է օգտատիրոջ վարկանիշը ստվերային ֆորումներում:

IDram

«Առևտրային օգուտ հետապնդելով՝ չարագործները բոտնետների միջոցով կարող են կազմակերպել կրիպտոարժույթի ապօրինի մայնինգ կամ շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհներ: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ այժմ փրկագնի միջին գումարը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ու թեև բոտնետները համեմատաբար մատչելի գործիք են համեմատած գրոհներ կատարելու այլընտրանքային եղանակների հետ, բայց դա դրանց բնավ միակ տարրը չէ», – մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Ալիսա Կուլիշենկոն։

Ենթակառուցվածքը չարագործներից պաշտպանելու համար «Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս.

  • օգտագործել այնպիսի լուծումներ, ինչպիսին է Kaspersky Digital Footprint Intelligence-ը, որոնք կօգնեն ՏԱ մասնագետներին գնահատել ընկերության պաշտպանվածության աստիճանը և արագ հայտնաբերել գրոհների հնարավոր վեկտորները, իսկ անհրաժեշտության դեպքում շտկել անվտանգության միջոցները,
  • վերջնական կետերի համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, ինչպիսին է Kaspersky Security-ն բիզնեսի համար՝ վարքի վրա հիմնված անոմալ ակտիվությունը հայտնաբերելու և վերահսկելու հնարավորությամբ, որպեսզի կազմակերպությունը  պաշտպանվի նոր և արդեն լավ հայտնի սպառնալիքներից,

բոտնետ ցանցին միացման չենթարկվելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում.

  • փոխել լռելյայն գաղտնաբառերը ցանցին միացված բոլոր սարքերում,
  • օգտագործել հուսալի պաշտպանական լուծումներ, ինչպիսին է Kaspersky Premium-ը, որոնք լրացուցիչ կպաշտպանեն սարքերը տարածված կիբեռսպառնալիքներից և կհուշեն օգտատիրոջը, եթե նրա ցանցին փորձում է միանալ անծանոթ սարք:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12