2026թ.-ի հուլիսին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 8.29 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի հուլիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 8,289,634 մլն ՀՀ դրամ (8.29 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,577,212 մլն-ով կամ 23․5%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,732․754 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 6,556,879 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 68․4%-ը կամ 4,481,953 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. հուլիսի համեմատ աճել է 32․6%-ով։
Ավանդների 31․6%-ը կամ 2,074,926 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. հուլիսի համեմատ աճել է 12․4%-ով։
