HTC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԻՐ ՆՈՐ HTC ONE ՍՄԱՐԹՖՈՆԻ ՎԱՃԱՌՔԸ
HTC ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ ընկերությունն իր նոր HTC ONE սմարթֆոնի վաճառքը հետաձգվել է մինչև մարտի 30-ը:
HTC ONE-ը կունենա FULL HD 4,7 դույմանոց սենսորային էկրան և կաշխատի Android Jelly Bean օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը օժտված կլինի Blink Feed և HTC Zoe համակարգերով: Նշենք, որ Blink Fead-ն իրենից ներկայացնում է անընդատ թարմացվող, անհատականացված ինտերնետային նորությունների ժապավեն, իսկ HTC Zoe-ն թույլ կտա միանգամից կատարել մի քանի լուսանկար:
HTC One օժտված կլինի նաև Ultrapixel համակարգով: Շնորհիվ Ultrapixel համակարգի՝ սմարթֆոնի 4 մեգապիքսելանոց տեսախցիկը կնկարի այլ սմարթֆոններում տեղադրված 13 մեգապիքսելանոց տեսախցիկին հավասար:
Նոր HTC One-ը կարժենա մոտ 1000 ԱՄՆ դոլար: